Daily Archives: 1 Մարտի, 2022

Համերգ

 

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճըչում,

Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական, Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի Ետևից ընկած լըսում է նըրան։

 

 

1.  Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանիօգնությամբ բացատրի՛ր:

շաչել-սուլել

ժիր-աշխույժ

ունկնդիր-լսող

 

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

ծերուկ անատառը

Ինչպես ծերունին, ձենով պառաված,

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց։

Արձագանք տալի ջըրի աղմուկին։

որովհետև ինձ  դուր եկավ համեմատությունները։

 

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

վտակ ժայռ անտառ ջուր

 

 

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Մի անգամ վտակը ժայռից ներքև էր թռչում և ընկնում քարերի գլխին,խփում ավազին և սուլոց էր հանում։ անտառը ջրին արձագանք է տալիս։ Ուրախ համերգ է սկսվում ու ժայռը ուշադիր ընկըդրում է։