Category Archives: Ձմեռայն ճամբար

Ճամբարի ամփոփում

Հունվարյան ճամբարը շատ հետաքրքիր էր։ Առաջին շաբաթը սկսվեց հունվարի տասից։  Ճամբարի ընթացքում այցելել ենք թատրոններ, սահնակով սահելու, չմուշկ քշելու։ Պատրաստվել ենք թատերական նեկայացման, կատարել ենք ձայնագրություններ և խաղեր ենք խաղացել։



Երեք դդումների փախուստը

Լինում էր, չէր լինում մի երեք դդում էր լինում։ Էդ դդումները  շատ վախկոտ էին լինում։ Նրանք ապրում էին Գյումրիում։ Գյումրեցիները որոշում են նրանց ուտել։ Իմանալով այդ մասին դդումները փախչում են ու գալիս են Երևան։ Երևանում շատ լավ էր, նրանք շատ երջանիկ էին։



Շրջված երազը

Մենք դասարանով գնացել էինք Մալյանի թատրոն՝դիտելու «Շրջված երազը» ներկայացումը։ Այն մի ներկայացում չէր, այլ մի քանի։ Ներկայացման մեջ Դոնալդ Բիսսեթի հեքիաթներն էին՝ «Մոռացված ծննդյան օրը», «Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը»,  «Ցանկությունների  ծառը» և «Գոճին, որը սովորել էր թռչել»։



Ճամփորդություն դեպի ԱպարանԻ Ջրանբար

ՈԻրբաթ օրը դասարանով գնացինք  Ապրանի  ջրանբար , ուսումնամարզական  ճամփորդության։ Այնտեղ  մենք  խաղացինք  ձնագնդի  և  սահնակ քշեցինք , հետո մենք  նախաճաշեցինք։Այնտեղ շատ գեղեցիկ էր ,ամենուր սպիտակ էր,եղանակը մի քիչ մառախլապատ էր։Երբ վերջացրինք , նստեցինք երթուղի և վերադարձանք դպրոց։



Իմ ճամբարը

Ես  Միքայելն եմ։  Իմ  ճամբարի  ջոկատի  անունը  Ընկերություն  է։  Իմ   ճամբարը  ճամփորդական   է։ Մեր  ճամբարի   նշանաբանն է  ընկերությունը  մենք  էնք։  Միասին  ամեն ինչ  կարող  ենք։ Մեր ջոկատում իրար լսում ենք, օգնում ենք, բայց մեկ-մեկ կանոնները չենք պահպանում։ Մենք գնացել ենք ջերմոց-լաբորատորիա, կարդացել ենք Ձմեռ պապի նվիրած գրքերը, ռադիո ենք ձայնագրել, խաղացել ենք։



Իմ ճամբարային օրը

Այսօր ճամբարային երկրորդ օրն էր։ Մենք ջոկատով  գնացել էինք ջերմոց-լաբորատորիա։ Սովորեցինք, թե ինչպե՞ս  բույսեր  տնկել և սիրեցինք  խամյակներին (գերմանամուկ)։ Հետո  սեղանի խաղեր խաղացինք, երգեցինք,մարզվեցինք և մաթեմատիկայի ֆայլը լրացրեցինք։  Ինձ շատ  է  դուր  գալիս  ճամբարային օրերը։